Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Առողջության ու գեղեցկության ցուցահանդես

Առողջության ու գեղեցկության ցուցահանդես

Մեկնարկեց «EXPO BEUTY-2010»-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց «EXPO BEUTY–2010» միջազգային ցուցահանդեսը՝ նվիրված առողջության եւ գեղեցկության ինդուստրիային։

 

Նախաձեռնողը LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն է, աջակիցները՝ ՀՀ առողջապահության եւ մշակույթի նախարարությունները։ «Հերթական այս ցուցահանդեսին մասնակցում են 50-ից ավելի առողջապահական եւ դեղագործական կազմակերպություններ, որոնց 30 տոկոսը՝ արտասահմանյան։ Այսպիսի միջոցառումները նպաստում են ոչ միայն ոլորտի նորություններին ծանոթանալուն, այլեւ նոր գործընկերներ ձեռք բերելուն»,-ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։

 

Առողջապահության նախարարությունն այս անգամ ներկայացրել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով անցած տարվա վերջին հիմնանորոգումից եւ ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո վերաբացված Հրազդանի բժշկական կենտրոնի եւ նույն վերափոխումներով մոտ ապագայում վերաբացվող Իջեւանի բժշկական կենտրոնի մանրակերտները։

 

Ներկայացվել է նաեւ Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի հարեւանությամբ կառուցվող նոր մասնաշենքը՝ ախտորոշիչ ժամանակակից կենտրոնով, հեմոդիալիզի, թերապեւտիկ, սրտաբանական վիրաբուժական բաժանմունքներով եւ այլ ծառայություններով։ Նախարարությունը ներկայացնում է նաեւ 2008-ին ներդրված անվճար ծննդօգնության ծրագիրը՝ հավաստելով դրա հետեւողական շարունակականության եւ մոնիտորինգի ապահովման մասին։

 

Մարզահամերգային համալիրի կամարների ներքո միախմբվել են առողջապահական ծառայություններ մատուցող, դեղ արտադրող եւ ներկրող կազմակերպություններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, սրահներ, հանդերձանքի ու բնակարանի հարդարմամբ զբաղվող ընկերություններ, ժողովրդական անհատ ստեղծագործողներ, հանդեսներ ու պարբերականներ։ Հնարավոր չէ թվարկել մասնակից շուրջ 100 կազմակերպությունների ցուցադրությունները։ Պարզապես նշենք, որ կանանց տոնի նախօրեին «EXPO BEUTY-2010»-ը առողջության ու գեղեցկության յուրօրինակ մի ավետաբեր է, ուր հնարավոր է գտնել փնտրածը։

 

Հ. Գ. Բարի ցանկությամբ կուզեինք կազմակեպիչներին եւ մասնակիցներին հուշել՝ ճիշտ կլիներ, որ չանտեսվեր մայրենի լեզուն։ Բոլոր տաղավարների ցուցապաստառները գրված էին միայն անգլերենով, իսկ մասնակիցները ներկայանում էին հիմնականում ռուսերենով։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ